ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ ուժի կիրառումից

«Մենք ցավում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի խախտման հետևանքով զոհերի համար։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ հակամարտությունը չի կարելի կարգավորել ուժի կիրառմամբ»,- այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը։ Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից, մեկնաբանելով շփման գծում իրավիճակի սրումը՝ ԱՄՆ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից։ «Մենք մտադիր ենք համատեղ աշխատանքով հասնել խաղաղության։ Մեր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button