Հասարակություն

2013- ին Արմավիրում արձանագրվել է 587 արտակարգ դեպք՝ 9 զոհով

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը 2013 թվականին իր առջև դրված խնդիրներին որոշակի լուծում   է տվել   արտակարգ իրավիճակների արձագանքման, բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման, կանխարգելիչ միջոցառումների  իրականացման, հրշեջ- փրկարարկան  ուժերի բարձրացման ուղղությամբ:  Պարբերաբար կազմակերպվել և անցկացվել են  ուսումնավարժանքներ, դասախոսություններ: 

Դժբախտաբար` մարզում  նախորդ տարում  արձանագրվել  է 587 արտակարգ դեպք` 9 մարդկային կորստով: 2012թ-ի համեմատությամբ՝ արտակարգ դեպքերի թիվն աճել է 81-ով , իսկ զոհերի թիվը կրճատվել` 15- ով: Արտակարգ իրավիճակներից  գերակշռողը   հրդեհներ են, թունավորման դեպքերը, ճանապարհատրանսպորտային պատահարները:

2013 թվականին Արմավիրի մարզում գրանցվել է 3 խոշոր հրդեհ: Նոյեմբերի  10-ին երկաթուղային վթարի պատճառով այրվել է 34 վագոններից բաղկացած շարժակազմի   60 տոննա տարողությամբ 6 գլանատակառ, իսկ նոյեմբերի 20-ին և դեկտեմբերի 13-ին հրդեհվել են Արմավիրի կենտրոնական շուկայի տաղավարները և Արմավիրի քաղաքի շինանյութերի խանութներից մեկը:Բոլոր արտակարգ իրավիճակներն արագ արձագանքվել են Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից:

Ինչ վերաբերում  է ազդարարաման համակարգին, ապա այստեղ բացեր կան: Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ , փրկարար ծառայության գնդապաետ Արմեն Ամիրջանյանը նշեց, որ մարզում բնակչության ազդարարաման համար անհրաժեշտ 120 Ս-40 տիպի էլեկտրաշչակներից տեղադրված է 63-ը, որից 58- ն են աշխատում, մնացածը չեն գործում եռաֆազ հոսանքի բացակայության պատճառով:

Ուսումնասիրվել են նաև մարզի հեղեղատարները և ներկայացվել են առաջարկություններ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ: 

Տակտիկական վարժանքներ են իրականացրել հրշեջ փրկարարների մարտական պատրաստականության բաձրացման ուևղղությամբ: Աշխատանքային պարտականությունների լավագույն կատարման համար աշխատակիցները խրախուսվել են,  իսկ գործում թերանալու համար` տույժի ենթարկվել:

Տարվա հաշվետվությանը հետևում էին արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Հայկարամ Մխիթարյանն ու  Փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:  Նրանք տվեցին իրենց գնահատականը`բավարար։

Ցուցադրել ավելի
Back to top button