ԿարևորՔաղաքական

Սեյրան Օհանյան.«Ադրբեջանը պետք է գիտակցի, որ խաղաղ բանկցային գործընթացն այլընտրանք չունի»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Իրավիճակը սահմանում վերահսկելի է: Առաջնագծում մենք միշտ էլ եղել ենք պարտադրողի, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ նաև պատժողի դերում, ինչի վկայությունը Ադրբեջանի վերջին լայնածավալ դիվերսիոն գործողությանը հայկական 9 հոգանոց ստորաբաժանամն պատասխանն էր»,-անդրադառնալով վերջին օրերի աննախադեպ լարվածությանը հայ-ադրբեջանակակ շփման գծում այսօր նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բանակի տարեդարձի նախօրեին ավանդույթ դարձած ամփոփիչ ասուլիսում պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր խոսել է 2013-ին բանակում իրականացված բարեփոխումների ու ձեռքբերումների մասին՝ միաժամանակ շեշետելով, որ հաջողության դափնիների վրա չեն նիրհում, այլ սառնասրտորեն վերլուծում են իրականությունն ու դրանց հիման վրա նախանշում հետագա անելիքները:

Հայկական բանակը ևս մեկ տարի ապահովեց հայ ժողովրդի խաղաղությունը: Հայ զինվորը ևս մեկ տարի խրամատում լարված նայելով հակառակորդի աչքերի մեջ կատարեց իր առջև դրված մարտական խնդիրն ու անգամ արյան գնով հակառակորդին ստիպեց զերծ մնալ ոտնձգություններից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2013-ը հայոց բանակի համար հերթական ձեռքբերումների, հաղթանակների ու երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու տարի է որակում:

«Իրավիճակը սահմանում վերահսկելի է: Առաջնագծում մենք միշտ էլ եղել ենք պարտադրողի, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ նաև պատժողի դերում, ինչի վկայությունն Ադրբեջանի վերջին լայնածավալ դիվերսիոն գործողությանը հայկական 9 հոգանոց ստորաբաժանման պատասխանն էր»,-անդրադառնալով վերջին օրերի աննախադեպ լարվածությանը հայ-ադրբեջանակակ շփման գծում նշեց պաշտպանության նախարարը: Այս կամ այն քաղաքական իրադարձությունից առաջ կամ հետո շփման գծում լարվածության ակտիվացումն հակառակորդ արդեն ավանդույթ է դարձրել: Վերջին օրերի լարվածությունը նախարարտ պայմանվորում է նաև ադրբեջանական օրացույցում ամրգրված այսպես կոչված «սև հունվարով»:

«Միջազգային կառույցները պետք է համարժեք կերպով արձագանքեն այս ամենին, իսկ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ խաղաղ բանկցային գործընթացն այլընտրանք չունի»:

2013-ին բանկում իրականացված բարեփոխումների ցանկից պաշտպանության նախարարն առանձնացրեց մի քանիսը. կրկին ուշադրության առանցքում է եղել զինված ուժերի համալրման գործընթացը: Ըստ նախարարի՝ փորձ է արվել ամրապնդել բանակի խառը համալրման սկզբունքը:

Ռազմագիտական կրթական համակարգի ձևավորման առումով, ըստ նախարարի, 2013-ը բացառիկ էր: Սեփական ռազմական ակադեմիայի գոյությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում էր: Միջազգային կառույցների կողմից հայկական ԶՈՒ –ի խաղաղապահ առաքեկլությունն անցյալ տարի ևս բարձր գնահտականի արձանացավ: ՀԱՊԿ-ի հետ համագործակցության ոլորտում ևս նախարարը տարին հաջողված է համարում: Հայկական բանակում տիրող կարգապահության մասով թվային պատկերն այսպիսին է. զինծառայության հետ կապված և չկապված կորուստների նվազում 32 տոկոսով: Զուտ պարտադիր ժամկետային զինծառայողների մասով՝ ավելի քան 20 տոկոսով նվազում: Սեյրան Օհանյանը 2014-ը հայտարարել է փողոցային բարքերի դեմ պայքարի տարի, քանի որ բանակում տեղի ունեցող բազմաթիվ միջադեպերի հիմքում հենց այդ բարքերն է տեսնում: Դրանց դեմ պայքարի դաշտում նախարարը կարևորում է ողջ հասարակության ու մասնավորապես լրատվամիջոցների դերը: Հանդիպման ավարտին Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առիթով նախարարը մեդալներ ու պատվոգրեր հանձնեց զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների:

Ցուցադրել ավելի
Back to top button