ԿարևորՀասարակություն

ՍԴ- ն ժամանակավորապես կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդված

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանն այսօր օրվա ավարտին աշխատակարգային նիստ է հրավիրել և  որոշել է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ  հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը մինչև օրենքի սահմանադարականության մասին վերջնական որոշումը։

Ժամանակավորապես կասեցված հոդվածներից մեկը  վերաբերում է պարտադիր վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու պատասխանատվությանը, մյուսը՝  մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրությանը: Ըստ օրենքի՝  կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարվելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը:

Այս հոդվածների գործողությունը,  հիշեցնենք, կասեցվում է մինչև մարտի 28-ը։ Այդ օրը Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով  քննության կառնի ԱԺ պատգամավորների դիմումը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած  օրենքի 8 հոդվածների սահմանադրականությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button