ԿարևորՔաղաքական

Հետախույզները գնահատում են սահմանային իրավիճակը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Իսկական ազատամարտիկը սեփական երկրից նեղանալու իրավունք չունի: Այս մտքով առաջնորդվելով այսօր ազատամարտիկները հայտարարոււմ են, որ հարկ եղած դեպքում նրանց առնվազն 70 տոկոսը`ով ի վիճակի է, կրկին կկանգնի Հայրենիքի պաշտպանությանը: Պատերազմի թուհուբոհով անցած ազատամարտիկները, սակայն, պնդում են, որ մեր այսօրվա բանակին դեռ սովորեցնելու բան ունեն:Բացի այդ, բարձրաձայնում են տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասին` 21-րդ դարին համապատասխանելու համար:

Վերլուծելով վերջին օրերի սահմանային միջադեպերը, փորձառու ազատամարտիկներն ու հետախույզները հավաստիացնում են. Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ:
«Իլհամ Ալիեւը պատերազմի կգնա միայն այդ ժամանկ, երբ զգա որ իշխանությունը կորցնում է»,-ասում է հատուկ նշանակության խմբի հետախույզ, հրամանատար Վովա Վարդանովը՝ սահմանում ադրբեջանցիների պարբերաբար ակտիվացումը կապելով նրանց համար տհաճ պատմական տարբեր իրադարձությունների հետ:

Նախկին հետախույզը համոզված է. պետք է բարձրաձայնել Բանակի սխալների մասին հետագայում խնդիրներից խուսափելու համար: Օրինակ` ադրբեջանական վերջին դիվերսիոն գործողությունների ժամանակ հայ զինվորների ուշադրությունը գրավել է շան հաչոցը, այնուհետեւ` կրակոցը:
«Եթե լավ շարժվերին դիվերսանտները շունը կարող էր լսել նրանց ձայնը»: Սա ասելով նախկին հետախույզը ակնարկում է բանակը ժամանակակից տեխնիկայով վերազինելու անհրաժեշտությունը:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն` իր հերթին, չի հասկանում, թե ինչու են վերջին իրադարձությունների ժամանակ տարբեր հայտարարությունները հակասում իրար: «Գյուղապետն ասում է ոչ մի բան չկա, մյուսներն ասում են իրավիճակը սրված է, հիմա ո՞ւմ հավատանք»:
Սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից դժգոհող ազատամարտիկները, ամեն դեպքում նեղացած կեցվածք չեն ընդունում եւ հենց այս պահից էլ պատրաստ են կանգնել Հայաստանի սահմանների պաշտպանությանը:

«Մարդիկ կան գուցե եւ հիսթափվել է դեմ չեմ, հնարավոր է, բայց ինձ նման մարդիկ, օրինակ` հիասթափվելու իրավունք չունեն: Ամեն դեպքում կարող է եւ շատ վիրավորված լինենք, բայց ես Հայրենիքի սրբազան գործը չեմ խառնում ներքին երեւույթներին, որ այսօր տեղի է ունենում»,- ասաց Մանվել Եղիազարյանը:

Թեեւ ռազմական ոգին ազատամարտիկների մոտ այսօր էլ այնպիսին է, ինչպիսին տասնյակ տարիներ առաջ, բայց նրանք ճիշտ են համարում, որ պատերազմում փորձված մարդկանց ձայնը գոնե այսօր լսեն եւ շտկեն բանակի բացթողումները:

Ցուցադրել ավելի
Back to top button