ԿարևորՔաղաքական

Կրակոցների հետևանքով վիրավորվել է Այգեպարի բնակիչ 16-ամյա Լիաննան

Հակառակորդը նախօրեին ողջ օրվա ընթացքում և գիշերը կրակահերթ է բացել Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիր աղբյուր և Չինարի գյուղերի ուղղությամբ: Հակառակորդը կրակի տակ է պահել բնակելի տներն ու ճանապարհները: Կրակոցների հետևանքով վիրավորվել է Այգեպարի բնակիչ 16-ամյա Լիաննան: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը  տեղեկացրել է, որ աղջիկը տանն է եղել, կրակել են տան վրա, գնդակը տան մեջ է վրավորել նրան:

«Լիաննան ոտքից է վիրավորվել: Անմիջապես տեղափոխվել է Բերդի հիվանդանոց: Նրան վիրահատել են, վիրահատությունը լավ է անցել»,- ասել է Անդրանիկ Այդինյանը: Այգեպարի գյուղապետը նաև հայտնել է, որ կրակոցները շարունակվել են մինչև գիշերվա ժամը 4-ը: Այս պահին հակառակորդը լուռ է:

Ցուցադրել ավելի
Back to top button