Սպորտ

Լեւոն Արոնյանի հերթական հաղթանակը Վեյկ Ան Զեեում

Լևոն Արոնյանը, ով Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային մրցաշարի 9-րդ տուրում հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին հայտնել է, որ հայ երկրպագուների աջակցությունը դրական ազդեցություն է գործում իր խաղի վրա:

«Հաճելի է այսքան շատ հայ տեսնել այստեղ։ Կարծում եմ` ուրաքանչյուր հայի համար սա մեծ ուրախություն է: Իսկ ես ուրախ եմ, որ այդ աջակցությունը լավ է անդրադառնում խաղիս վրա: Դեռ բավականաչափ ժամանակ կա մինչև մրցաշարի ավարտը։ Այժմ մրցակիցների նկատմամբ ունեմ 1.5 միավորի առավելություն և լավ դիրքում եմ գտնվում։ Մանրամասն չեմ հիշում խաղը, սակայն մեկնարկից հետո լավ դիրքում էի։ Ճնշում էի գործադրում։ Մրցակիցը կարող էր հակաքայլեր ձեռնարկել, սակայն խաղի ժամանակ դա այդքան էլ հեշտ չէ անել։ Նախորդ տարի նույն դիրքում հաջողություն չունեցա, այդ պատճառով այս անգամ այլ կերպ խաղացի»,- Արոնյանի խոսքերը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք` 9-րդ տուրից հետո Արոնյանը 7 միավոր է վաստակել և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ցուցադրել ավելի
Back to top button