ԿարևորՏեսանյութՔաղաքական

Բրիտանիան ուշադրությամբ հետեւում է սահմանային լարվածությանը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ուշադրությամբ է հետեւում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին գրանցված սրացումներին։ «Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձություններին, տեղյակ ենք սահմանային բախումների մասին: Ցավում ենք զոհված զինծառայողների համար։ Բրիտանական կառավարությունը օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններին և մենք ուշի ուշով հետևում ենք Փարիզում այսօր անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը»,- այսօր հայտարարել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը։

Անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններին՝ ողջունեց դրանց շարունակականությունը,  հատկապես, Մաքսային միությանը միանալու համատեքստում։ «ԵՄ -ն և Հայաստանը պատրաստակամություն են հայտնել առաջ տանել իրենց հարաբերությունները և նախանշել դրանց հետագա  ընթացքը: Այդ համատեքստում ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել երկրում քաղաքական բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- ասաց։

Դեսպան Էյվզն անդրադարձավ նաեւ ուկրաինական զարգացումներին՝ նշելով, որ իր երկրի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում օրերս ընդունված մի շարք օրենքներով, որոնք հակասում են այդ երկրի կողմից նախկինում եվրոպական կառույցների առջև ստանձնած պարտավորություններին: Ըստ նրա՝ հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնալ որևէ գործողությունից և առկա խնդիրները լուծել բանակցային սեղանի շուրջ։

Ցուցադրել ավելի
Back to top button