ԿարևորՔաղաքական

Այսօր Փարիզում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Այսօր Փարիզում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Հիշեցնենք, երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր սպասվող Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման օրակարգում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն է։ Մինչ Ֆրանսիա մեկնելը մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, հավատարիմ է բանակցային սեղանին գտնվող խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին:

Ցուցադրել ավելի
Back to top button