ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյան.«ՀՀ և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է» (լրացված)

լրացված է ժամը 15:25

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է, ժողովրդի մոտ որևէ մտահոգություն չպետք է լինի, որովհետև մեր զինվորականները պատշաճ կերպով կատարում են իրենց խնդիրը: Հավաստիացումը կառավարության նսիտի սկզբում հնչեցրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս անդրադարձավ վերջին օրերին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:

Հիշեցնենք, որ «Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո, Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածությանությունն կա՝ արտահայտված կրակոցներով և որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտահոգություն կա որ մենք պատասխան կտանք»,- նշեց նախարարը՝ ընդգծելով.«Հայկական կողմն անկանոն կրակոցներին չի պատասխանում, պատասխանում է միայն նպատակային և դիպուկարահարների կրակոցներին»:

«ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վրա վերջին գործողությունները որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ»,- հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նաև համանախագահների հիմնական պահանջն է, որ ժողովուրդները պատրաստվեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության, բնական է, որ այդպիսի գործողությունները չեն կարող դրական արդյունք ունենալ»: 

Կառավարությունը հաստատեց Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը: Ճանապարհային քարտեզով նախատեսվում է իրականացնել 262 միջոցառում:

«Դրանցից 150ը պետք է կատարվի մինչ Մաքսային միությանն անդամակցելը: Անհրաժեշտ է կատարել խմբագրական շտկումներ ևչափազանց կարևոր է, որ այս պահի դրությամբ թարգմանությունները լինեն կոռեկտ, այս խնդրին անդրադարաձանք նաև երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ»,- դիմելով կառավարության անդամներին` նշեց ՀՀ վարչապետը:

Հայաստանի կառավարությունը կշարունակի փոխհատուցել սոցիալապես անապահով  ընտանիքների սպառած գազի գնի մի մասը: Այդպիսով գազի սակագինը մեկ խմ-ի համար 156 դրամի փոխարեն անապահով ընտանիքների համար կկազմի 100 դրամ: Աջակցությունից կօգտվի շոևրջ 60 հազար ընտանիք, նախնական հաշվարկներով մեկ միլիարդ դրամ կծախսվի: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Հայտնի է, որ մենք սոցիալապես խոցելի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն էինք տալիս: Այս քաղաքականությունը շարունակելու ենք, նրանց համար գազի գինը մնում է մեկ խմ-ի համար հարյուր դրամ: Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը կազմում էր 132 դրամ և մենքփոխհատուցում էինք 32 դրամը: Այժմ այդ գինը դարձել է 156 դրամ և մենք շարունակելու ենք անապահով ընտանիքների 56 դրամը փոխհատուցել»:

Կառավարությունը նախագիծ հաստատեց, որով «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում առկա թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների վաճառքի վերջնաժամկետ սահմանեց 2015թ. դեկտեմբերը։ Մամուլում հրապարակումներ էին, որտեղ նշվում էր, որ Կառավարությունը ցանկանում է վաճառել թանկարժեք մետաղները: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ նախատեսվող նախագծով թանկարժեք իրերը ոչ թե կվաճառվեն, այլ հակառակը՝ չեն վաճառվի:

Ցուցադրել ավելի
Back to top button