Հասարակություն

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հայ գերիների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարի 22-ին հանդիպել են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի և քաղաքացիական անձանցից կազմված 5 հոգանոց ընտանիքի հետ, ովքեր նամակներ են փոխանցել իրենց հարազատներին, տեղեկացրել է Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Փոխանակվել են ընտանեկան բովանդակության նամակներ Հայաստանից ռազմագերուն և քաղաքացիական անձանց և հակառակ ուղղությամբ, որոնք այնուհետ մենք այստեղ կփոխանցենք նրանց ընտանիքի անդամներին»,- ասել է Ամատունին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Կարմիր խաչի  Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են հայ ռազմագերու հետ: Իսկ հինգ հոգանոց հայկական ընտանիքը Նախիջևանի հատվածում սահմանն անցել էր 2010 թվականի հունվարի 10-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button