ԿարևորՔաղաքական

Կառավարությունը պատասխանել է պատշաճ, հավասարակշռված, հարգանքով. Արման Սաղաթելյան

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Aravot.am–ի հետ հարցին, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին, ասել է, որ ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ նախագահը դրական է վերաբերում:

«Հանրապետության նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով: Նախագահ Սարգսյանը մշտապես հորդորել է կառավարության անդամներին հնարավորինի սահմաններում հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ, ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում»,– ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button