ՎերլուծականՏնտեսական

Կառավարությունը կփոխհատուցի սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի գնի մի մասը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կառավարությունը կշարունակի փոխհատուցել սոցիալապես անապահով  ընտանիքների սպառած գազի գնի մի մասը: Այդպիսով գազի սակագինը մեկ խմ-ի համար 156 դրամի փոխարեն անապահով ընտանիքների համար կկազմի 100 դրամ: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին  հանձնարարել է  պատրաստել համապատասխան  որոշում և ներկայացնել այն կառավարությանը. «Հայտնի է, որ մենք սոցիալապես խոցելի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն էինք տալիս: Այս քաղաքականությունը շարունակելու ենք, նրանց համար գազի գինը մնում է մեկ խմ-ի համար հարյուր դրամ: Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը կազմում էր 132 դրամ և մենքփոխհատուցում էինք 32 դրամը: Այժմ այդ գինը դարձել է 156 դրամ և մենք շարունակելու ենք անապահով ընտանիքների 56 դրամը փոխհատուցել»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button