Հասարակություն

Ավտոճանապարհները մաքրվում են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 13.30- ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում, մասնավորապես Մասիսում, Արտաշատում, Արարատում, Թալինում,Մարալիկում, Ախուրյանում, Աշոցքում, Ապարանում, Սպիտակում, Կոտայքում, Հրազդանում  և Սևանում, տեղում է ձյուն։

Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։

Ցուցադրել ավելի
Back to top button