ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին առաջապահ դիրքեր դուրս չի բերել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ ԱԳՆ- ն հայտնում է, որ «դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր»:

Իր հերթին՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե ԵԱՀԿ ներկայացուցիչները հայկական կողմից գնդակոծության են ենթարկվել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (Ֆիզուլի-Հորադիզ ուղղություն) ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ հայերի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը և կրակ է բացվել դիտարկման մասնակիցների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՊԲ առաջապահ զորամասերը ընդհանրապես, իսկ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ առավել ևս հավատարիմ  են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»,- ասված է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button