Քաղաքական

Ադրբեջանական դիվերսիան ցույց տվեց՝ հայկական բանակն ունի բարձր պատրաստականություն

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ ադրբեջանական կողմը տվել է 7 զոհ և մոտ 30 վիրավոր: Ընդ որում` Մարտակերտի շրջանի Ջրաբերդի ուղղությամբ սպանվել է 4 ադրբեջանցի գրոհային, Հադրութի ուղղությամբ` 3-ը: Ավելին` Ջրաբերդի հատվածում սպանված դիվերսանտներից 2-ի դիակը դեռ չեզոք գոտում է, լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը։

Հունվարի 20-ին ԼՂՀ շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողությունից հետո Մինսկի խմբի երեք համանախագահներն արձագանքել են հայտնի մուլտֆիլմի հերոս Լեոպոլդ կատվի նման. քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանն  է նման գնահատական տալիս։ 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ  զոհվեց սերժանտ  Արմեն Հովհաննիսյանը՝ իր առջև դրված մարտական խնդիրն արիաբար կատարելիս։ Նա իր սեփական արյամբ մոտ 10-ը մարդու կյանք փրկեց։ Ոչ ոք մեր զոհերը չի հաշվելու, բացի մեզանից, և ոչ ոք մեր զոհերի համար չի ցավելու բացի մեզանից, ասում է Մելիք- Շահնազարյանը։ «Իմ խորին համոզմամբ՝ Մինսկի խմբի գործունեությունը կամ ԵԱՀԿ-ի գործողությունն ուղղված է ոչ թե հարցի կարգավորմանը, այլ ընդամենը մեկ նպատակ են հետապնդում. թույլ չտալ պատերազմ վերսկսել։ Եթե չկա պատերազմ, կան կրակոցներ, սպանություններ և այլն, իրենք դրանք չեն հաշվում։ Ես դա ցավով եմ ասում, երբ դա վերաբերվում է մեր զինվորներին, իրենց դա հետաքրքիր չէ։ Մեկը սպանվեց, 7-ը սպանվեց, թե 30-ը սպանվեց։ Կարևորն այն է, որ պատերազմ չսկսի և չընդգրկի ամբողջ տարածաշրջանը»։

Լևոն Մելիք Շահնազարայանը վերլուծում է դիվերսիոն խմբի գործողությունները, ասում, որ ադրբեջանցիները հատուկ պատրաստված ջոկատայիններ էին, որոնց թիվը հասնել է 45- ի։ Իսկ հայկական կողմից եղել են թվով 9  ժամկետային զինծառայողներ: «Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ հայկական բանակն ունի ռազմական բարձր պատրաստականություն»,- ասում է։

Չնայած սահմանում առկա լարվածությանը և այն փաստին, որ թշնամին երբեք այսչափ չի կրակել, Լևոն Մելիք- Շահնազարյանը վստահեցնում է, որ պատերազմի վերսկսումը մոտ չէ: Ըստ նրա` դիվերսիոն գործողություններով Ադրբեջանը լուծում է ներքին և միջազգային այցերի ժամանակ` արտաքին որոշակի խնդիրներ։

Ազատամարատիկ Դուշման Վարդանի քույրը, ով հայոց լեզու և գրականություն է  դասավանադում ԳարեգինՆժդեհի անվան դպրոցում, ասում է, որ սերժանտ Արմեն Հովհաննիսյանի  մահից հետո իր դասերը սկսվում են Արմեն Հովհաննիսյանի մասին հիշատակումներով: Արմենի արաքը կոտրեց այն կարծատիպը, որ այս սերունդ հայրենասերների սերունդ չէ ,ասում է ազատամարտիկ Աիդա Սերոբյանը, իսկ ձևավորված այն կարծիքը, որ եթե պատերազմ լինի, ապա  մարդիկ այլևս չեն գնա, քանի որ հիասթափված են իշխանություններից, Դուշման Վարդանի քույրը Արմենուհի Ստեփանյանը նշում է. «Պատերազմում ոչ թե իշխանություններին են պաշտպանում, այլ հայրենիքը, ընտանիքը, սիրելի կանանց»։

Ցուցադրել ավելի
Back to top button