Մշակույթ

Վահրամ Սահակյանի «Ես իմ անկյունից» գրքի շնորհանդեսը՝ հունվարի 24-ին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ես իմ անկյունից». Լույս է տեղել գրող, թատերագիր ու բանաստեղծ Վահրամ Սահակյանի բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ հեղիանակի տարբեր տարիների ստեղծագուրծություններն են: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 25-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: «Բանաստեղծությունների միջոցով ընթերցողներին լացացնելու ցանկություն չունեմ, ինչպես ընդունված է մեր օրերում, պարզապես լռելու իրավունք չունեի ու ներկայացրել եմ իմ ասելիքը»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է Վահրամ Սահակյանը:

Հայ գրական անդաստանում ինքնագործունեությամբ զբաղվողների թիվն այսօր մեծ է: Նրանց ստեղծած պաթետիկ ու մարդուն լացացանելու միտումներ ունեցող գրականությունը երիտասարդներին չի հետարքրում: Վահրամ Սահակյանի համոզմամբ, որքան էլ քննադատենք, այնուամենայնիվ, ունենք հրաշալի երիտասարդներ, որոնք ավելի շրջահայաց են ու արվեստում, գրականության և երաժշտության մեջ բոլորովին այլ բան են որոնում:

Բանաստեղծ կոչվելու համար այսօր բավական է միայն լակոնիկ գրական կեղծանունն ու ֆեյսբուքյան էջում գրառումներ կատարաելը: «Գրում են՝ օրինակ , Պողոս Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, հետո ինչ որ գրում է, ես էլ եմ շատ բան գրում, գրում եմ ընկերներիս, պարզապես կատակելու համար»,-նկատում է Վահրամ Սահակյանը: Այն ինչ նա առաջարկում է ընթերցողին որպես գրականություն, դա արդեն այլ ժանրից է: Սուր քննդատությամբ, երբեմն հայհոյախառն արտահայտություններով հագեցած, հիմնականում տրագիկոմիզի ժանրին պատկանող Վահրամ Սահակյանի գրքերի ցանկն առաջիկայում կհամալրի նրա տարբեր տարիներին գրված բանաստեղծությունների ժողովածուն: «Ես իմ անկյունից». Գիքը տպագրվել է «Անտարես» հրատարակչությունում: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 25-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Մուտքն ազատ է, հատուկ իմ պատրաստած կոտեյլն եմ հյուրասիրելու, ասում է Վահամ Սահակյանը: Մատուցվող կոկտեյլի անվանումը դեռ չի որոշել.«Հունվարյան ապավեն»,«Ակնածանք», տարբերակները մի քանիսն են, մտածելու ժամանակ դեռ կա: Կարևորը հումորն է ու գրականությունը ողողած լալկանությունն ու անիմաստ պաթետիզմը մեկ անգամ ևս վրաերթի ենթարկելու Վահրամ Սահակայնի անսպառ ցանկությունը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button