ԿարևորՄիջազգային

Սիրիայի հարցով «Ժնեւ 2»- ը սկսվեց փոխադարձ մեղադրանքներով

Սիրիայի հարցով «Ժնեւ 2» համաժողովն այսօր մեկնարկեց՝ հաստատելով քաղաքագետների ու քաղաքական գործիչների մտավախությունները, թե ճգնաժամից դուրս գալու ելքերը հեշտ չեն լինի։

Բոլոր բարձրաստիճան մասնակիցները հայտարարել են, որ միջազգային հանրության համար անհրաժեշտ է կարգավորել սիրիական ճգնաժամը եւ այս հանդիպումը հնարավորություն է վերջակետ դնելու երկու տարուց ավելի ձգվող հակամարտության վրա։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր ելույթում շարունակել է Վաշինգոտնի՝ այս հարցում որդեգրած դիրքորոշումը ներկայացնել. Սիրիական վարչակարգը հանցավոր է համարել եւ պահանջել նրա անհապաղ փոխարինում։ «Այսօրվա դրությամբ զոհերի թիջը 130 տազար մարդ է։ Թվերը դժվար է ճշտել։ Բոլոր այդ մարդիկ զոհվում են հրազենից, տանկերից, հրանոթներից, կասետային եւ քիմիական զենքերից։ Նման զենք ընդդիմության տրամադրության տակ չկար»,- Քերրիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Պետքարտուղարը ընդգծել է, որ զոհերի եւ քիմիական զենքի կիրառման պատասխանատու Բախար Ասադն է եւ նա չի կարող սիրիական անցումային կառավարության կազմում լինել։

Իր հերթին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը մեղադրել է «Ժնեւ 2»- ի մասնակից մն շարք երկրներին խաղաղ բնակիչների սպանությունների մեղսակցության մեջ։ «Այդ երկրներն արտահանել են ահաբեկչությունը, ինչպես նաեւ սպանության գործիչներ, կարծես Աստված է նրանց պատվիրակել որոշել ում սպանել, ում օգնել»,- հայտարարել է նա։

Ասադի ապագայի մասին Մուալեմը շատ կտրուկ է արձագանքել՝ արտասահմանցիները չպետք է որոշեն, Սիրիան ինքնիշխան պետություն է եւ պետք է անի այն, ինչը կարծում է անհրաժեշտ է սիրիացի ժողովրդի շահերի համար»։

Սիրիայի ընդդիմադիր Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ ալ-Ջաբրան սկսել է իր ելույթը Դամասկոսի հասցեին։ Նա խոսել է Սիրիայում ոչնչացված 11 հազար մարդու մասին։ «Նրանք իրենց կյանքը կորցրել են համակենտրոնացման ճամբարներում։ Նման բան մենք տեսել ենք միայն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ»,- ասել է նա։ Նա նաեւ վստահ հայտարարել է, որ այսօր Սիրիան ներկայացնում է հենց ընդդիմադիր կոալիցիան։ Նրա խոսքով՝ իշխանության դեմ ելույթները սկզբուն բացառապես խաղաղ էին։ Ջաբրանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է Սիրիայում՝ նշանակում է, որ մի մարդ (Բաշար Ասադը) ցանկանում է իշխանությունը պահել իր ձեռքում։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, կոչ է արել «Ժնեւ 2»- ին ներգրավել Սիրիայի «հայրենասիրական ընդդիմությանը» եւ հայտարարել Իրանի մասնակցության անհրաժեշտության վրա։

«Բոլոր սիրիացիների շահերից Է բխում իրենց երկիրը փրկելը։ Մենք պետք Է օգնենք նրանց՝ կանգնեցնելու հակամարտությունը եւ ջանքերն ուղղելու Սիրիայի ժողովրդի տառապանքների թեթեւացմանը»,- սա էլ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ելույթի մեկնակետն էր։

Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Լորան Ֆաբիուսը եւ Ուիլյամ Հեյգն էլ կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել Սիրիայի տարածքում:

Ցուցադրել ավելի
Back to top button