ԿարևորՄիջազգային

Ուկրաինական հակամարտության առաջին զոհը հայ է

Ուկրաինայում Մայդանում այսօր հրազենային վիրավորումից զոհվել է 1993 թվականին ծնված Սերգեյ Նիկոյանը, հայտնում է Բի Բի Սի- ն։ Նա զոհվել է պարանոցի եւ գլխի վնասվածքներից։ Նրա մահվան լուրը «Ֆեյսբուքում» հաստատել է նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը։

Այսօր առավոտյան ուկրաինական ոստիկանության «Բերկուտի» հատուկ ջոկատայինները ճեղքել են Գրուշեւսկի փողոցի, որտեղ գտնվում են կառավարության եւ խորհրդարանի շենքերը, բարիկադները։ Դրանից հետո ցուցարարները փախել են դեպի Եվրոպական հրապարակի կողմը, որից հետո ոստիկանությունը վերադարձել է նախնական դիրքին։

Իշխանության եւ ընդդիմության միջեւ հակամարտության առաջին զոհի մասին  հայտնի է դարձել տեղական ժամանակով առավոտյան ժամը վեցին։ «Այն, որ մարդ է զոհվել, հայտարարվել է Մայդանի բեմից եւ նրա մահը, անկախ հաստատված է պաշտոնապես, թե՝ ոչ, դարձել  է բողոքի մասնակիցների համար քաղաքական եւ հոգեբանական գործոն»,- հայտում է Բի Բի ՍԻ- ի թղթակից Յուրի Մալովերյանը Կիեւից։

Ցուցադրել ավելի
Back to top button