Հասարակություն

Բնական է դժգոհություններ պետք է լինեն, ասում է Գիտպետկոմի նախագահը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Գիտությունը չի կարող լինել գավառական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա այս հայտարարությամբ ու մի քանի դիտարկումներով, թերևս, պատասխանել է իրենց աշխատանքից դժգոհ գիտնականներին: Տարեցտարի պետական բյուջեում գիտության ֆինանսավորումն ավելանում է,-ասել է գիտպետկոմի նախագահը՝ 2013-ի համեմատ, 2014-ին, օրինակ, 12,6 մլրդ դրամ ավելի գումար է հատկացվել գիտությանը: «Գիտության բյուջեն, իհարկե փոքր է, ավելի շատ գումարներ լինելու դեպքում ավելին կարվեր», -վստահեցրել է է Սամվել Հարությունյանը:

Դժգոհություններ գիտնականների մի հատվածից, ցածր աշխատավարձեր, գործուղումների ու գիտական աշխատանքների ֆինանսավորման համար փակ դռներ: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի վստահեցմամբ, սրանք այլևս անցյալում են: Տարեցտարի  պետական բյուջեում գիտության ֆինանսավորումն ավելանում է,-ասում է գիտպետկոմի նախագահը՝ 2013-ի համեմատ, 2014-ին 12,6 մլրդ դրամ ավելի գումար է հատկացվել գիտությանը: Գիտության բյուջեն, իհարկե փոքր է,  ավելի շատ գումարներ լինելու դեպքում ավելին կարվեր, վստահեցնում է Սամվել Հարությունյանը:  ֆինանսավորման հարցին, նա ըմբռնումով է մոտենում՝ պետության հնարավորությունն առայժմ սա է: Ոլորտին տրվող հատկացումները թափանցիկ են ծախսվում, վստահեցնում է ու թերահավատներին հորդորում գիտպետկոմի պաշտոնական կայքին հետևել:

Գիտության կազմակերպիչը դժգոհությունները նորմալ է ընկալում, նախկինում էլ Սամվել Հարությունյանն էր դժգոհ գիտական աշխատանքների գնահատման համակարգից, նրա դիտարմամբ, թեմաների ընտրման արդյունավետությունը ցածր էր. «Ակնհայտ է, որ եթե նախկինում 700-720 խղճուկ թեմաներ էին ֆինանսավորում, և 700-720 թեմաների ղեկավարներ ունեինք, հիմա ղեկավարների թիվը կտրուկ իջավ, առաջին անգամ ֆինանսավորվեց 130 թեմա, երկրորդ անգամ՝ 160 թեմա և բնական է՝ դժգոհություններ պետք է լինեն: Գիտնականները մեր հանրության մեջ նրանք են, ովքեր իրենց կատարած աշխատանքը գերագնահատում են՝ համեմատելով ուրիշների հետ՝ ասում են, որ ասենք, ամենալավը ես եմ այս ոլորտում, և բնականաբար դժգոհություններ պետք է լինեն, ես սա նորմալ եմ գնահատում»:

Հայ գիտական մտքի դժգոհ հատվածին, Սամվել Հարությունյանը տեղեկացնում և հիշեցնում է՝ նյութերը միջազգային փորձաքննություն են անցնում և տեղայնացված հետազոտություններով զբաղվողները, բնական իրենց պահանջներին չեն բավարարում: Որևէ ծրագրի ֆինանսավորման հավակնորդ գիտնականը պետք է հասկանա՝ իր հրապարակումները պետք է միջազգային ճանաչում ունենան, գիտական աշխատանքները միայն հարևանների ընթերցմամբ, ֆինանսավորման չեն արժանանա:

«Հիմա գիտնականը պետք է հասկանա, որ մրցույթում շահելու համար պետք է հրապարակվի լավ ամսագրերում, միցույթում հաղթելու համար պետք է նորմալ թիմ ընտրի, ոչ թե իր կնոջը, երեխաներին, հարսին, մտցնի ծրագրերի մեջ: Բազմաթիվ պայմանների նա պետք է բավարարի, որպեսզի հավակնի թեմա շահելու»:

Գիտպետկոմի նախագահը վստահեցնում է՝ եթե փորձագետները տալիս են բարձր գնահատական , ծրագիրը ֆինասավորվում է, համալսարանական բավականին թույլ ամսագրերում տպագրվող աշխատանքները, որոնք ոչ ոք չի կարդում, բնական է, չեն հաղթի: Մրցույթներին կարող են անհատ ու որևէ տեղ չաշխատող գիտնականներն էլ մասնակցել գիտության պետական կոմիտեի համար բոլորը հավասար են՝ դասախոս, թե գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող:

«Հարգարժան պրոֆեսորները, որոնք չգիտեմ, ոնց են դարձել պրոֆեսոր, թող հիշեն, որ ՀՀ-ում գիտական ծրագրերում մրցույթներում հաղթելու համար հարկավոր է ապահովել միջազգային մակարդակ, գիտությունը չի կարող լինել գավառական գիտություն: ՀՀ պետք է միջազգային մակարդակ ապահովի, որովհետև մեր ծրագրերը միջազգային փորձաքննություն են անցնում»:

Սամվել Հարությունյանի տեղեկացմամբ, ֆինանսավորման ներկայացված յուրաքանչյուր թեմայի մաքսիմալ ծավալը տարեկան կազմում է ութ միլիոն դրամ, թեմաները ֆինասնավորվում են երկու տարով , բազմապատկելու դեպքում ՝ 16 մլն դրամ է կազմում: Տարբեր ոլորտներում ընդգրկված գինտականների թիվը տարբեր է, օրինակ, հումանիտար ոլորտում սովորաբար երկու-երեք գիտնականներ են մասնակցում յուրաքանչյուր թեմային մրցույթին, իսկ բնական գիտությունների ոլորտում՝ մինչև չորս:

Ցուցադրել ավելի
Back to top button