ԿարևորՀասարակություն

Հայկական կիբեր-բանակի կողմից կոտրվել են ադրբեջանական կայքեր

Հայկական Կիբեր-բանակի կողմից կոտրվել են ադրբեջանական կայքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ու ներկայացրել կոտրված կայքերի ցանկը: Կոտրած մի քանի տասնյակ ադրբեջանական կայքերում Հայկական կիբեր բանակը տեղադրել է հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը, «Հայկական կիբեր բանակն` ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», «Նա իր կյանքի գնով պաշտպանեց հայրենիքը» գրություններով: Հիշեցնենք, հայ զինվորը զոհվել էր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների ժամանակ` իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելիս՝ փրկելով ծառայակից տասնյակ զինվորների կյանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button