Հասարակություն

Այն ինչ հեռուստաեթերում մատուցվում է այսօր, պարզապես դառնացնում է, ասում է սփյուռքահայ երաժիշտը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ափո Մահսերեջյան, ծնվել ու մեծացել է Լիբանանում, ավարտել Բեյրութի Մխիթարյան դպրոցը, ապա՝ կոնսերվատորիան: Լիբանանյան պատերազմը նրան ստիպեց լքել ծննդավայրն ու արաբական աշխարհում երկար դեգերումներից հետ ի վերջո բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում: Ափո Մահսերեջյանն այստեղ հայտնի երաժիշտ է: «Ստեղծագուրծում եմ գրեթե բոլոր ժանրերում, կատարոււմ եմ ամեն ինչ ՝ բացի ռաբիսից ու կլկլոցներից»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանում է Ափո Մահսերեջյանը, չնայած, ինչպես նշում է, ռաբիսն այսօր իր աստեղային ժամն է ապրում ԱՄՆ-ի հայկական գաղթօջախներում:

«Ռաբիսի ախտը կլանել է մեր ժողովրդին, թե դրսում, թե ներսում, սա անտանելի մի բան է»,-ասում է ամերիկահայ արեստագետը: Ցավում է, որ հայաստանյան դասական, ժողոդրդական ու ազգագրական հրաշալի կոլեկտիվների փոխարեն որպես հայ մշակույթի դեսպաններ սփյուռքում այսօր ներկայանում են հիմնականում ռաբիսում փայլող երգիչ-երգչուհիները, որոնք հսկայական դահլիճներ են լցնում, ինչը փաստում է վտանգավոր ախտի արդեն ծանր հետևանքների մասին: Միաժամանակ Մահսերեջյանը պնդում է, որ բարձրարժեք երաժշտությունը գնահատողների թիվն, այդուամենայնիվ, գերազանցում է ախտահարվածների թվին:

«Մեծ ծարավով հետևում եմ հայկական հեռուստաալիքներին ու սպասում, որ հայրենիքի ու սփյուռքի միջև դրանք մի օր մշակութային գեղեցիկ կամուրջ կդառնան: Այն ինչ հեռուստաեթերում մատուցվում է այսօր, պարզապես դառնացնում է: Հաճելի բացառություններ կան, բայց դրանց թիվը չնչին է»,-ասում է Ափո Մահսերեջյան:

Ցուցադրել ավելի
Back to top button