Միջազգային

Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել՝ երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու համար

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է պաշտպանության և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևին աշխատանքային խումբ ստեղծել՝ երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ աշխատանքային խմբի մեջ պետք է մտնեն նախագահի վարչակազմի և նախարարների կաբինետի ներկայացուցիչներ:

Արդեն այսօր՝ հունվարի 20-ին, Յանուկովիչը աշխատանքային խմբի մասնակիցներին հանձնարարել է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ: «ՌԲԿ» կայքի փոխանցմամբ` դրանից առաջ բանակցություններ են տեղի ունեցել նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի միջև:
Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի՝ Մեժիգորյեում գտնվող նստավայրում, որտեղ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը ժամանել է՝ նախագահին փոխանցելու ցուցարարների պահանջները:

Ցուցադրել ավելի
Back to top button