Միջազգային

Ուկրաինայում շարունակվում են ցուցարարների եւ ոստիկանների բախումները

Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ լարված է:Կիևի կենտրոնում այսօր շարունակվում են երեկ ցուցարարների և «Բերկուտ» հատուկ ջոկատայինների ու ներքին զորքերի ստորաբաժանումների միջև սկիզբ առած բախումները: Ընդդիմությունն ու ուժայինները միմյանց  կետային հարվածներ են հասցնում, վիրավորների թիվը անցնում է 100-ը: Այրվել է մի քանի ոստիկանական ավտոմեմքենա և ավտոբուս: Դրանց սառցակալած մնացորդները բարիկադների տեսքով բաժանում են ցուցարարներին և ուժայիններին:

Newsru- ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Գրուշեվսկու փողոցում մոտ երկու հազար մարդ է հավաքվել, մեծ մասը՝ հակագազերով: Ժամանակ առ ժամանակ ցուցարարների բանակից իրավապահների ուղությամբ նետում են քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ», ի պատասխան ուժայինները կրակում են ռետինե փամփուշտներով, նետում լուսաձայնային նռնակներ: Ներկայում ընթացող բողոքի գործողություններերը առաջնորդում է ՈՒԴԱՐ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:

Ուկրաինական մի շարք քաղաքներում ընդդիմադիրները շրջափակում են ուժայինների բազաները՝ թույլ չտալով զինվորական ստորաբաժանումներին ուղևորվել Կիև։ ԱՄՆ Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է բռնություններ հրահրելու մեջ և սպառնացել պատժամիջոցներով: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմության հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում իրավիճակը կրկին սրվել է անցած շաբաթ Գերագույն ռադայի կողմից ցույցերի անցկացումը սահմանափակող օրենքի ընդունումից հետո:Վերջին իրադարձությունները Կիևում զարգանում են վտանգավոր սցենարով:

Ցուցադրել ավելի
Back to top button