Միջազգային

Լույս կտեսնի Հովհաննես Պողոս երկրորդի չհրապարակված անձնական գրառումները

Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդի չհրապարակված անձնական գրառումները Լեհաստանում առանձին գրքով լույս կտեսնեն փետրվարի 5-ին: Ի դեպ, կաթոլիկ եկեղեցին Հովհաննես Պողոս երկրորդին ապրիլի 27-ի սրբերի շարքն է դասելու: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»: Գրքի հրատարակիչներն ընդգծել են, որ ազգությամբ լեհ պապի 1962-2003 թվականների գրառումները կօգնեն խորությամբ ըմբռնել նրա անձի ու հոգևոր սխրանքի ծավալները: Իր կտակում Հովհաննես Պողոս երկրորդը խնդրել էր իր անձնական գրառումներն այրել, սակայն պապի անձնական քարտուղարը այդպես չի վարվել: Այսօր Ստանիսլավ Ձիվիշը կարդինալ է և Կրակովի արքեպիսկոպոսը: Նա ընդգծել է, որ պապի օրագրերը կարևոր փաստաթուղթ են եղել նրա սրբագործման գործընթացում:

Ցուցադրել ավելի
Back to top button