Մշակույթ

Հայ ջութակահարը պարգև է ստացել շվեյցարական բանկից

Credit Suisse Young Artist Award-ի այս տարվա հաղթողը մի շարք մրցույթների դափնեկիր ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է: Մրցանակը 75 հազար շվեյցարական ֆրանկ է, սա այդ ոլորտում ամենաբարձր պարգևներից մեկն է, հայազգի ջութակահարը այս տարվա սեպտեմբերին համերգով հանդես կգա նաեւ Վիենայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում։

1993 թվականից ընտանիքը հաստատվել է Գերմանիայում։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։ 9 տարեկանում Սերգեյ Խաչատրյանը առաջին անգամ հանդես է եկել որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 2000թ.-ին Սերգեյ Խաչատրյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ 2005 թվականին Բրյուսելի Թագուհի Էլիզաբեթ երաժշտական միջազգային մրցույթում, տաղանդավոր ջութակահարն արժանանացել է առաջին՝ Թագուհու մրցանակի, և 4 տարով ստացել է 1704թ. Ստրադիվարիուս ջութակ:

Ցուցադրել ավելի
Back to top button