Մշակույթ

Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլի» 1- ին կիսաեզրափակիչում՝ մայիսի 6- ին

Կոպենհագենում այսօր տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2014» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը։ Ըստ այդմ՝ Հայաստանի պատվիրակ Արամ Mp3- ը ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:  Այս կիսաեզրափակիչում Հայաստանց բացի հանդես կգան նաեւ Շվեդիան, Ալբանաիան, Իսլանդիան, Ռուսաստանը, Լատվիան, Ադրբեջանը, Էստոնիան, Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սան Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան, Նիդերլանդները։

Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիանոլ ժյուրիի քվեարկության արդյունքում` յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի «Մեծ հնգյակի»`  Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի եւ Դանիայի հետ։

Մայիսի 6-ին, 8-ին եւ 10-ին  Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր:

Ցուցադրել ավելի
Back to top button