Միջազգային

Իրանը դադարեցրեց ուրանի հարստացումը

Իրանի իշխանությունները այսօրվանից դադարեցրել են մինչև 20% ուրանի հարստացումը՝ անցած տարվա նոյեմբերին Ժնևում միջնորդ «վեցյակի» ու Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ Ամերին։

Հիշեցնենք, որ Թեհրանի քայլի դիմաց Արևմւտքը չեղյալ կհայտարարի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցների մի մասը: Իրանի միջուկային խնդրի շուրջ անցած ձեռք բերված պատմական համաձայնությունը համարվում է բարեփոխիչ Հասան Ռոուհանիի գլխավոր ձեռքբերումներից մեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button