Քաղաքական

Քոչարյան- Սարգսյան բանավեճը հասարակական հետաքրքրություն չի հարուցել, ասում է քաղաքագետը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ամանորի տոներից հետո նոր թափ ստացած  Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռական բանավեճը բավականին աշխուժացրեց երկրի ներքաղաքական մթնոլորտը, սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս գրավոր բնույթ կրող  դիսկուրսի հանդեպ մեծ հետաքրքրությոն չկա, այսօր նկատեց է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի՝ թե նախկին նախագահը, թե գործող վարչապետը ձեռնպահ են մնում ներկա տնտեսական կացության հնարավոր լուծումներ մատնանշելուց՝ նախընտրելով նամակագրության հետահայաց բովանդակությունը:

Լայն հասարակության անտարբերությունը բանավեճի հանդեպ պայմանավորված է ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանավորվերի հանդեպ առկա վերաբերմունքով: Սակայն, ինչպես վկայում են զարգացումները, ընթացող դիսկուռսը անհանգստություն է հարուցել իշխանական վերնախավում:

Քաղաքագետը չբացառեց, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան դիսկուրսը կարող է հանգեցնել ներիշխանական վերադասավորումների: Ինչևէ՝ որպես առկա կացության լուծման հնարավոր ուղի բանախոսը առաջարկում է հստակեցնել պետական կառավարման ձևը՝ հրաժարվելով ճգնաժամ հարուցող կիսանախագահական համակարգից և հաստատելով կամ նախագահական, կամ խորհրդարանական կառավարումը: Այս առումով կհստակեցվի, թե ով է պատասխանատու երկրի համար, հավելեց Լևոն Շիրինյանը:

Back to top button