Քաղաքական

Հավաք- երթ՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները դիմել են ՍԴ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող օրենքը հակասահմանադրական  ճանաչելու պահանջով և մինչև որոշում ընդունելը օրենքի կիրառումը  կասեցնելու միջնորդությամբ։ Միջնորդության շուրջ որոշումը ՍԴ- ն պետք է կայացնի մինչեւ հունվարի 25- ը։ Այսօր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր հավաք- երթ՝ ընդդեմ կենասաթոշակային պարտադիր կուտակային համակարգի։

 «Դեմ եմ»  քաղաքացիական  նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի նպատակն էր Սահմանադրական դատարանից  պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը: ՄԵնք ՀՀ սահմանադրական երկիր դարձնելու ճանապարհին ենք, բարձրաձայնում էին նախաձեռնության կազմակերպիչները և կառույցից ակնկալում արդարացի որոշում: Հավաք-երթին մասնակցում էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողները` ձեռքներին «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» պաստառներով:

Նախաձեռնության կազմակերպիչները  համոզված են, որ ազատվելու են  այս օրենքից և ստեղծելու իրենց երազած համակարգը: 

Հանրահավաքին մասնակցում էին նաեւ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները։ ԲՀԿ- ից Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իշխանությունների հայտարարությունները, թե օրենքը բխում է ժողովրդի շահերից, այդպես չէ, «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանն էլ հնշեց, որ քաղաքացիները և քաղաքացիական նախաձեռնությունները ձևակերպել  են օրակարգ, որին միացել են նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պայքարը պետք է թեժանա, որ գրանցվի ժողովրդի հաղթանակը, իսկ ՀԱԿ- ից Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ այս իշխանության օրոք հսկայական գումարներ են դուրս եկել երկրից և հանրությունը չի կարող վստահել նրանց:

Հանրահավաքը եզրափակվեց երթով։

Ցուցադրել ավելի
Back to top button