ԿարևորՔաղաքական

«Ժնեւ 2»- ի համար Արամ Ա կաթողիկոսի առաջարկները Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ընդունեց միաձայն

«Վստահ չեմ, որ «Ժնեւ 2»- ը հաջողությամբ կավարտվի։ Անգամ վստահ չեմ, որ «Ժնեւ 2»- ը տեղի կունենա, հակառակ նրան, որ համաժողովից մեզ մի քանի օր է բաժանում»,- հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ- ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարում իր ելույթում։ Նման հոռետեսությունը նա բացատրել է սիրիական ընդդիմության պառակտմամբ, «Ժնեւ 2»- ին տարածաշրջանի մի շարք երկրների մասնակցությունը արգելելու եւ որոշ կողմերից նախապայմաններ առաջադրելու հանգամանքով։

«Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը ներկայացնում են միայն ժողովրդի մի մասին։ Ժողովրդի մեծ մասը՝ լուռ մեծամասնությունը4 տառապում է եւ ձայն չունի։ Հետեւաբար՝ հասարակական կարծիքի դերն այս ուղղությամբ կարեւոր է։ Միջազգային հանրության համար ներելի չէ Սիրիայում այսքան մահն ու ավերը»,- նշել է Բրահիմին՝ այս պարագայում կարեւորելով հատկապես մահմեդականության եւ քրիստոնեության կարեւոր դերը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի իր ելույթում Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շեշտել է, որ քրիստոնեությունը ամբողջությամբ նեցուկ կկանգնի «Ժնեւ 2»- ին։

Համագումարում Արամ Ա կաթողիկոսը, որն այս համագումարի կազմակերպման առանցքային դեմքերից է, ներկայացրել է Սիրիական ճգնաժամի հաղթահարման 9 կետանոց առաջարկների փաթեթ։

Մասնավորապես՝ Կիլիկիո կաթողիկոսն առաջարկում է

  • Անմիջապես զինադադար հայտարարել, դադարեցնել բռնություններն ու ազատ արձակել պատանդներին։ ՄԱԿ- ի ԱԽ- ն կտրուկ միջոցներ պետք է ձեռնարկի Սիրիա զինամթերքի եւ օտարերկրյա գրոհայինների մուտքը դադարեցնելու համար,
  • Սիրիացի գաղթականների համար կազմակերպել մարդասիրական համակարգված օժանդակությունը եւ վերացնել երկրում ներքին շրջափակումները,
  • Կառավարության, ընդդիմության, բոլոր համայնքների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ կազմակերպել երկխոսություն, որին պետք է հաջորդի համապարփակ, ծրագրված եւ հստակ ժամանակացույցով հաստատված կարգավորման գործընթացը,
  •  «Ժնեւ 2»- ի նպատակը պետք է դառնա ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու Սիրիայի անկախության ապահովումը
  • Սիրիայի խաղաղության գործընթացը պետք է ղեկավարվի սիրացիների կողմից,
  • Ամեն գտնով պետք է ապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը,
  • Կրոնական, ցեղային եւ համայնքային բազմազանությունը պետք է անխախտ պահվի, եւ ապահովվի բոլոր սիրիացիների, այդ թվում համայնքների անդամների անհատական եւ քաղաքացիական հավասար իրավունքներն ու պարտականությունները,
  • Պետք է կատարել սահմանադրական փոփոխություններ, ինչպես նաեւ փոփոխություններ պետական կառույցներում՝ ապահովելու համար բոլոր քաղաքացիների մասնակցությունը հասարակական կյանքին
  • Որպես քրիստոնյաներ պետք է ձեռք մեկնել մահմեդական եղբայրներին եւ քույրերին, որոնց հետ քրիստոնյաները Միջին Արեւելքում դարեր շարունակ ապրել են միասնաբար, եւ համատեղ մասնակցություն բերել Սիրիայում հավաքական աշխատանքը վերակագնելու համար՝ փոխադարձ հասկացուղության, հարգանքի եւ վստահության մթնոլորտում։

Կիլիկո կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Ա կաթողիկոսի առաջարկները միաձայն ընդունվել են որպես «Ժնեւ 2»- ում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միասնական տեսակետ։

Ցուցադրել ավելի
Back to top button