ԿարևորՀասարակություն

Շվան Նեշ-Մարշալ.«Փրկել հայկականը, նշանակում է փրկել քրիատոնեական մշակույթը»

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Միջին արևելքի քրիստոնյա ազգերին աջակցելու նպատակով ԱՄՆ-ում ստեղծվել է հիմնադրամ, որը կաջակցի սիրիացի քրիստոնյա ուսանողներին բարձրագույն կրթություն ստանալ Նյու-Յորքի բուհերից մեկում: Ծրագիրը նոր է մեկնարկել և առայժմ ուսանողների հավաքագրման փուլում է: Կընտրվեն Սիրիայի համալսարաններից դիմող ուսանողներ, ովքեր շահագրգռված են սովորել և վերադառնալ հայրենիք` իբրև առաջնորդներ:

Քրիստոնյա հին ազգերն այսօր մահվան վտանգի տակ են. այս համոզման եկած մի քանի գաղափարակիցներ վերջերս ստեղծել են «Քրիստոնյաները` կարիքի մեջ» անունով հիմնադրամ, որի նպատակն է` փրկել հին քրիստոնեական համայնքները, մշակույթներն ու մարդկային կյանքեր` մահվան ու իսպառ վերացման վտանգից:

Պրոֆեսոր Շվան Նեշ-Մարշալը Նյու-Յորքի Մանհեթենուիլ քոլեջի փիլիսոփայության բաժնի ղեկավարն է: Նա փորձում է հասարակության ուշադրությունը բևեռել հին քրիատոնյա ազգերի դեմ կանգնած վտանգին ու հիմնադրամի ստեղծմամբ` օգնել նրանց փրկվելու ուղիներ գտնել:

Պրոֆեսորը մատնանշում է տարբեր ուսումնասիրությունների արդյունքներ, որոնց համաձայն անցած հարյուր տարվա ընթացքում աշխարհում ավելի շատ քրիատոնյա է սպանվել իր հավատի համար, քան 1900 տարվա ընթացքում. միայն 20-րդ դարում սպանվել է 45-50 մլն քրիստոնյա, փաստում է նա: Անցած դարասկբի 1.5 մլն հայերի ցեղասպանությունը աշխարհի քրիատոնյա համայնքի ողբերգության մի մասն է միայն, ասում է Նեշ-Մարշալը, այսօր այդ գործը շարունակվում է Սիրիայում. մարդիկ սպանվում են հավատի համար:

«Ինձ համար փրկել հայկականը, նշանակում է փրկել քրիատոնեական մշակույթը: Մենք ցանկանում ենք օգնել ոչ միայն հայերին. Սիրիայում այսօր կան նաև մելքիդների գյուղեր, որտեղ նրանք դեռ արամեերեն են խոսում` Քրիստոսի լեզվով` իբրև իրենց մայրենի լեզու: Մարոնիտներ, անտիոքի օրթոդոքսներ, որ Անտիոքից ժամանակին վռնդվել են թուրքերի կողմից: Այս ամենն այսօր կորցնելը քրիաստոնյա համայնքի համար նշանակում է կորցնել քրիստոնյա լինելու կերպերից մեկը: Այս ժողովուրդներն ու նաև հայերը այսօր կրակի առաջին գծում են: Նրանցից հետո հարվածը կհասնի Եվրոպա, ապա Ամերիկա: Մեր հիմնադրամի նպատակն է` կրթություն ապահովել սիրիայի քրիատոնյաների համար, ովքեր կդռնան լիդերներ` առաջնորդելու և փրկելու իրենց ազգերի գոյությունը Միջին Աիևելքում»,-ասում է Նյու-Յորքի Մանհեթենուիլ քոլեջի փիլիսոփայության բաժնի ղեկավար Շվան Նեշ-Մարշալը:

«Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամը կազմակերպում է 100 երիտասարդների կրթությունը Նյու Յորքի Մանհեթենուիլ քոլեջում: Նրանք կբնակվեն ուսանողական քաղաքում, 4 տարի կուսանեն բուհում և, իբրև լիդերներ, կվերադառնան անհանգիստ գոտի` նոր որակները ներդնելու տարածաշրջանը խաղաղեցնելու գործում:

«Մենք սիրիացի 100 ուսանողի տալու ենք 4 տարվա խաղաղ կյանք, ուսման ու շփման մեծ հնարավորություն: Միայն մեր ուսանողական թաղամասում ապրելն արդեն նշանակում է հնարավորություն ունենալ շփվել աշխարհի ու Ամերիկայի տարբեր անկյուններից եկած 16000 ուսանողների հետ, նրանցից սովորել ու նաև` նրանց իրազեկել առաջին ձեռքից, թե իրականում ինչ է տեղի ունենում միջին արևելքում: Եվ որ մեր հիմնական նպատակն է` այս ծրագիրը կկերտի առաջնորդներ»,- նշեց  Շվան Նեշ-Մարշալը:

Միջին արևելքի քրիստոնյաների աջակցության հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնվել է Սիրիայից ստացվող տագնապալից լուրերի ու տեսագորթւյունների ազդեցության տակ. վերջին կաթիլը բռնաբարված ու սպանված քրիատոնյա աղջնակի պատմությունն էր, ասում է  պրոֆեսորը: Նա այդ ամենը համադրում է անցած 100 տարվա վիճակագրական տվյալների հետ. նրա հաղորդմամբ, ամեն տարի աշխարհում սպանվում է 150-260 հազար քրիատոսնյա, անհամեմատ շատ, քան այլ դավանանքի մարդիկ: Այս մտահոգություններով Նեշ-ՄԱրշալը խոսել է նաև բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ: Բարոնուհին նրան ասել է, որ հավատի համար սպանվող քրիստոնյաների առաջին շարքերում այսօր էլ շարունակում են հայերը լինել: Այս ամենում ամենասարսափելին, ըստ պրոֆեսորի, լրագրողների լռությունն է:

«Փոքրիկ Արցախն ու Հայաստանը` մոտ 3 մլն բնակչությամբ, շրջապատված են մահմեդական աշխարհով: Արցախցիները ստիպված են ամեն օր պայքարել: Միայն Սաֆարովի դեպքն արդեն իսկ խոսուն է. այդ առիթով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ասել էր, թե ամեն մի ադրբեջանցի պիտի նույնն անի: սաֆարովի պաշտպանն էլ հայտարարել էր, որ նա հանցագործ չէ, քանի որ Ադրբեջանում հայ սպանելը հանցանք չէ: հայերը թե իրենց երկրում, թե Սիրիայում, կրակի առաջին գծում են: Եթե առաջին գծի քրիստոնյաները սպանվեն, հաջորդ քայլը Եվրոպան է, ապա` Ամերիկան: ԱՄն-ում մարդկանց ոտքի հանելու համար նախ պետք է իրազեկել նրանց, եթե դա անեն Սիրիայից եկած 100 ուսանողները, շարքային ամերիկացու համար դա այլևս չի լինի հեռվում տեղի ունեցող պատերազմ, ոչ այնքան կարևոր իր համար, այլ քրիստոնյա աշխարհին ու հենց իրեն սպառնացող վտանգ»,- ասում է պրոֆեսորը:

Շվան Նեշ-Մարշալը հայտնեց, որ հիմնադրամն արդեն պայմանավորվածություն ունի Նյու-Յորքի Մանհեթենուիլ քոլեջի հետ` 40 տոկոսով զեղչել սիրիացի ուսանողների կրթության վարձը: Հիմնադրամի ներկայացուցիչները նախաձեռնությունը քննարկել են Սիրիայի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների հետ,  աջակցության համաձայնություն ստացել: Այս փուլում ակնկալում են ստանալ ուսանողների հայտերը: Բայց մինչև այդ` մտադիր են Սիրիա հասցնել ծրագրի մասին լուրը` օգտագործելով հայկական մեծ network-ը.

«Ես Անտոնիա Արսլանի հոգեզավակն եմ ու գիտեմ, թե հայերը որքան կապված են միմյանց: Անտոնիան բարեկամներ ունի Դամասկոսում, Հալեպում, Բեյրութում, Բրազիլիայում, Կալիֆորնիայում, Բոստոնում: Հայերն արդեն համաշխարհային մեծ ցանց են, որի միջոցով այս ծրագրի մասին կարելի է իրազեկել սիրիացի երիտասարդներին»,-ասաց Նեշ Մարշալը:

Ցուցադրել ավելի
Back to top button