ԿարևորՏնտեսական

«ՀայՌուսգազարդը» վերանվանվում է «Գազպրոմ- Արմենիա»- ի։

Ռուսական «Գազպրոմ» ընկերության գլխավոր գրասենյակում նախօրեին ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու Հայաստանի էներգետիկայի եւ բնականա պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ստորագրել են «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի մասին համաձայնագիրը։ Այսպիսով՝ «Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100 տոկոսի սեփանակատերը եւ վերանվանում ընկերությունը «Գազպրոմ- Արմենիա»- ի։

«Այս գործարքը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն։ «Գազպրոմը» երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է հայ գործընկերների հետ բազմաթիվ ուղղություններով»,- Միլլերի խոսքերն է մեջբերված «Գազպրոմի» կայքում։ Նա նշել է, որ հասել են Հայաստանում գազիֆիկացման 96 տոկոս մակարդակի։

Ցուցադրել ավելի
Back to top button