Հասարակություն

Արա Գյուլերը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել

Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը ճնշման տատանումների պատճառով տեղափոխվել է Շիշլիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Արա Գյուլերը երկար ժամանակ է երիկամային անբավարարություն ունի և դիալիզի է ենթարկվում։ Երեկ երեկոյան ժամերին նա հերթական դիալիզի համար հիվանդանոց է գնացել, սակայն արյան ճնշման հետ խնդիրների պատճառով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, և դիալիզի է ենթարկվում այնտեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button