Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսի շվեյցարական հանդիպումները. թեման «Ժնեւ 2»- ն ու Մեծ եղեռնի 100- րդ տարելիցն են

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա- ն սիրիական ճգնաժամի հաղթահարման նպատակով «Ժնեւ 2» համաժողովից առաջ Շվեյցարիայում շարունաում է հանդիպումներ ունենալ։

Նախօրեին նա հանդիպել է Շվեյցարիայի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ Գոթֆրիտ Լոշլի հետ։ Քննարկվել են սիրիական հակամարտության հաղթահարման ուղիները։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը եւ Արմենոֆասի փոխնախագահ Թենի Սիմոնյանը։

Արմենոֆասը Մեծի տանն  Կիլիկո կաթողիկոսության եւ Շվեյցարիայի ավետարանական եկեղեցիների կողմից ստեղծված համատեղ բարեգործական միություն է, որը ցեղասպանությունից հետո օգնություն եւ աջակցություն է հատկացրել ու հատկացնում Մեծ եղեռնից փրկվածներին ու նրանց ժառանգներին։

Արամ Ա կաթողիկոսի եւ դոկտոր Լոշլի հանդիպման մյուս թեման Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցն էր։ Արմենոֆասը մի շարք ծրագրեր է մշակել տարելիցի առիթով։

Ցուցադրել ավելի
Back to top button