Հասարակություն

Աշոտ Մուսայան.«Կադաստրի պետական կոմիտեին հաջողվել է ձերբազատվել բյուրոկրատական քաշքշուկներից»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան կառավարության  մամուլի կենտրոնում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ գերակա խնդիրները պետք է ներկայացներ կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Սակայն, ինչպես պարզվել է նա հիվանդ է, նրա փոխարեն  լրագրողների հետ է հանդիպել Աշոտ Մուսայանը՝ Երվանդ Զախարյանի տեղակալը, ով հայտարարել է, որ  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2013 թվականի ընթացքում ամբողջությամբ ապահովել է կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:

Մուսայանը  նշել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 190.690 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 732 միավորի պետական գրանցում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 375.327 տեղեկատվություն:

«Նախորդ տարիներին կոմիտեին հաջողվել է ձերբազատվել բյուրոկրատական քաշքշուկներից»,- հայտարարել է պաշտոնյան: Նա նաև ներկայացրել է այս տարվա գերակա ուղղությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button