ԿարևորՎերլուծական

Հայ- իրանական հարաբերությունների ընթացքը կախված չէ քաղաքական ղեկավարության փոփոխությունից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ վարվող բանակցային գործընթացը, կարծես թե  գրանցում է դրական տեղաշարժ: Հունվարի 20-ին նախանշված է արդեն ձեռք բերված համաձայնություններրի իրագործման մեկնարկը, իսկ երկու օրից Իրան կժամանեն ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները: Մեր հարավային  հարևան երկրի շուրջ ընթացող վերջին զարգացումներին այսօր անդրդարձել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: 

Անցյալ տարի Իրանում անցկացված նախագահական ընտրություններում Հասան Ռոուհանիի հաղթանակից հետո այդ երկրի արտաքին քաղաքականությունում ի հայտ եկան բավականին դրական միտումներ, մասնավորապես՝ Արևմուտքի հետ հարաբերությունններում:

Արդեն իսկ խոսվում է միջազգային պատժամիջոցների թուլացման մասին՝ ի պատասխան իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված առաջին դրական արդյունքների: Բացի դրանից՝ բավականին ակտիվացել են պաշտոնական Թեհրանի շփումները Մոսկվայի հետ, ինչի վկայությունն են այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի միջև  անցկացված բանակցությունները։

Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ այս ձևաչափով քննարկվել է ոչ միայն Իրանի միջույային ծրագիրը, այլ նաև սիրիական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված «Ժնեւ 2» համաժողովին իրանական կողմի հնարավոր մասնակցությունը։ 

Ռուս- իրանական հարաբերությունները այսօր ձեռք են բերում նոր որակ, ինչը պայմանավորված է շատ հարցերում ընդհանուր եզրերի առկայությամբ: Հայ փորձագետը նշեց, որ Իրանը այսօր տարածաշրջանային կայունության և ազդեցության կենտրոն է։ Իրանի տնտեսական ներուժը դեռևս սահմանափակված է գործող միջազգային պատժամիջոցներով և միայն դրանց վերացումը թույլ կտա Թեհրանին ուժեղացնել նաև իր ապրանքների ներկայությունը միջազգային շուկայում: Առաջին հերթին խոսքը գնում է էներգակիրների մասին:

Ընդհանուր առմամբ՝ հայ-իրանական հարաբերությունները ընթանում են դրական հունով՝ անկախ քաղաքական ղեկավարության փոփոխությունից, հավելեց իրանագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button