Մշակույթ

World Music Awards-ում Սիրուշոն ներկայացված կլինի երեք անվանակարգերում

Երգչուհի Սիրուշոն որպես եվրոպական արտիտս ապրիլին կայանալիք Համաշխարհային երաժշտական World Music Awards մրցանակաբաշխությանը առաջադրված է երեք անվանակարգերում՝ Լավագույն երգչուհի, Լավագույն երգ (PreGomesh), Լավագույն տեսահոլովակ (PreGomesh):

«Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է»,- ասված է երգչուհու ֆեյսբուքյան էջում:

Մրցանակաբաշխությանը մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա: Ի դեպ նշենք, որ  «Լավագույն երգչուհի» անվանակարգում ներկայացված են հանրահայտ երգչուհիներ Ադելը, Ավրիլ Լավինը, Ալիսիա Քիզը, Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Շերը, ուրիշներ:

Ցուցադրել ավելի
Back to top button