ԿարևորՏնտեսական

Զարգացման եվրասիական բանկ. ՄՄ անդամակցությունը Հայաստանին կտա 4% ՀՆԱ- ի լրացուցիչ աճ

Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալը դրական արդյունք կունենա հանրապետության տնտեսության համար, հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Զարգացման եվրասիական բանկի Ինտգրման հետազոտությունների կենտրոնի զեկույցը։

ՄՄ-ին Հայաստանի միանալու արդյունքների քանակական վերլուծությունը ցույց Է տվել, որ ՄՄ-ին ինտեգրվելու գործընթացում Հայաստանի ՀՆԱ-ի լրացուցիչ աճը կկազմի տարեկան մոտավորապես 4 տոկոս: Ուշագրավ Է, որ միայն մեկ տարում ռուսական գազի գնի նվազեցումից 140 մլն դոլարի չափով առեւտրական Էֆեկտը համադրելի Է 146 մլն դոլարով ՀՆԱ-ի աճի հետ, որը երկարաժամկետ հեռանկարում երկրին կապահովեր Եվրամիության հետ ասցացման համաձայնագիրը:

Ընդ որում՝ հետազոտության հեղինակներն այն կարծիքին են, որ ՄՄ-ՄՏՏ-ին Հայաստանի ինտեգրացումը նախընտրելի Է հանրապետության տնտեսական զարգացման ցանկացած ռազմավարությունն ընտրելու դեպքում, ներառյալ ինչպես դեպի ներքին սպառման ընդլայնումը կողմնորոշված, այնպես Էլ դեպի արտահանումը կողմնորոշված զարգացման սցենարները: Դառնալով ՄՄ-ի եւ ՄՏՏ-ի լիիրավ մասնակիցը՝ Հայաստանը կկարողանա արդյունավետորեն լուծել հրատապ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները եւ կայուն ու հավասարակշռված աճ ապահովել:

Վերլուծաբաններն ընդգծում են, որ ՄՏՏ-ին անդամակցելուց Հայաստանի հիմնական օգուտներից մեկը միասնական աշխատաշուկա մտնելն Է: Աշխատանքային միգրացիայի բնագավառում ՄՏՏ-ի համաձայնագրերը միտված են մասնակից պետությունների աշխատանքային ռեսուրսների միավորմանը, ինչպես նաեւ ընդհանուր աշխատաշուկայի արդյունավետ գործմառմանը:

ՄՏՏ-ի համաձայնագրերին միանալը կապահովի տարեկան 40 մլն դոլարով տրանսֆերտների ծավալի աճ, ինչը կօգնի Հայաստանի վճարային հաշվեկշռի առեւտրական հաշվի կայուն ֆինանսավորմանը: ՄՏՏ-ում ապրանքների եւ կապիտալի ազատ տեղաշարժան շնորհիվ երկիրը կստանա տարողունակ եւ պաշտպանված շուկա մուտք գործելու եւ միաժամանակ այն հատվածներում ներդրումների ներհոսի հնարավորություն, որոնք կողմնորոշված են դեպի ինչպես ՄՏՏ-ի շուկան, այնպես Էլ երկրի ներքին շուկան: Դրա շնորհիվ, զարգացման խթան կստանան Հայաստանի տնտեսության այն ճյուղերը, որոնք կողմնորոշված են դեպի արտահանումը: Երկիրը կկարողանա առաջ շարժվել այնպիսի ռազմավարական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են տրանսպորտային մեկուսացումից դուրս գալը եւ Էներգետիկական ներուժի ավելացումը:

Հետազոտության հեղինակները Հայաստանում ՄՏՏ-ի երկրներից ներդրողների մասնակցությամբ առավել խոշոր հեռանկարային ենթակառուցվածքային նախագծերի շարքն են դասել նոր ատոմակայանի կառուցումը եւ այլ ծրագրերի իրագործումը Էներգետիկայի բնագավառում, դեպի Իրան ձգվող երկաթուղու, «Հյուսիս – Հարավ» փոխադրամիջանցքի կառուցումը, Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը:

Առանձնապես կարեւոր Է, որ դրանց հարցում շահագրգռված Է ոչ միայն Հայաստանը, այլեւ ՄՄ-ՄՏՏ-ի մնացած մասնակիցները, քանի որ Հայաստանի տարածքով դեպի Հարավային Ասիա եւ Մերձավոր Արեւելք երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրամիջանցքների ստեղծման եւ զարգացման նախագծերի իրագործումն այդ շուկաները կկապի ՄՄ-ի երկրների հետ: Այս համատեքստում դրական Է նաեւ դեպի Իրան Էլեկտրացանցերի կառուցումը:

Վերլուծաբանները նաեւ դիտարկել են Հայաստանի արտաքին առեւտրի ներուժը: Նրանք արձանագրել են, որ երկիրը պետք Է իր շուկայի պաշտպանության մակարդակն Էականորեն բարձրացնի մինչեւ Մաքսային միության մակարդակ (Հայաստանի միջնակշռված ներմուծական մաքսային տարիֆը ներկայում կազմում Է 2,7 տոկոս, իսկ Մաքսային միությունում 2014 թվականի համար տարիֆը կգործի 6,9 տոկոսի մակարդակում): Մաքսատուրքերի բարձրացումը կհանգեցնի բյուջեի պակասուրդի կրճատման, բայց գործի կդնի Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում սրբագրման մեխանիզմը, նշված Է հետազոտության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button