Միջազգային

Քերրին Իրանին չի հրավիրել «Ժնեւ 2»

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հանդես գալով Փարիզում  Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի, Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահրադ Բրահիմիի հետ համատեղ ասուլիսում,  Իրանին չի հրավիրել մասնակցել «Ժնև-2» խորհրդաժողովին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ  պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մարի Հարֆը:

Ըստ նրա` ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է սիրիական ճգնաժամի կարգավորման  նպատակով հրավիրվելիք «Ժնև-2» խորհրդաժողովին  Իրանի մասնակցության հարցում: Վաշինգտոնի կարծիքով` Իրանը պետք է հայտարարի, որ հավանություն է տալիս  Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ 2012 թվականի հունիսին Սիրիայի հարցով «Ժնև-1» խորհրդաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button