Հասարակություն

Վարորդներին խորհուրդ են տալիս ԱՊՊԱ- ն կնքել մինչեւ նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը

2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով, հայտնում են Հայաստանի ավտոապահովողների բյուրոյից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ բյուրոն խորհուրդ է տալիս ավտովարորդներին նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես,  նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից:

Ցուցադրել ավելի
Back to top button