ԿարևորՔաղաքական

Մեկ անձի հարցազրույցը քաղաքականություն չի թելադրում, Կովկաս ինստիտուտի տնօրենը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին հայաստանյան  քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման Ռոբերտ Քոչարյանը և վարաչապետ Տիգրան Սարգսյան հեռահար բանավեճն է: Քաղաքագետների գնահատականները շատ տարբեր են: Ոմանց կարծիքով՝ Քոչարյանի նման ակտիվացում խոսում է  նրա քաղաքականություն վերադարաձի մասին ,ոմանք էլ համոզված են, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցով որևէ լուրջ փոփոխություն երկրում չի կարող լինել:

Կովկաս  ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ Քոչարյանն էլ պարզապես այն մարդն է, ով հայտնի է իր էմոցիոնալ վարքագծով և խոսելաձևով   և մեկ անձի հարցազրույցը քաղաքականություն չի թելադրում։

«Անկախ նրանից, թե ով է այդ անձը, բավարար չէ լրջագույն փոփոխությունների համար: Այսօրվա դրությամբ ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան: Այս ամենի մեջ ուշադրության արժանի է միայն ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքը, որով իշխանությունը փաստացի պաշտպանեց իր վարչապետին»,- ասում է քաղաքագետը։

Ա.Իսկանդարյանն ասում ,որ իրական քաղաքական պայքարի փոխարեն մենք տեսնում ենք ինչ- որ բարձրաշխարհիկ սկանդալներ, տարբեր անձանց հարցազրույցներ, երկրորդ-երրորդ մակարդակի օրենքներ և այլն Իսկ սա հետևանք է  նրան, որ լուրջ քաղաքական գործիչներ խորհրդարանում և քաղաքականության մեջ չունենք:

Եթե լինեին լուրջ ընդդիմադիր կուսակցություններ, եթե լիներ լուրջ քաղաքական պայքար լրջագույն հարցերի վերաբերյալ, իսկ խորհրդարանը պայքարի հարթակ լիներ, այլ ոչ թե ուղղակի օրենքների դակիչ, ապա նրան, թե ով ինչ հարցազրույց տվեց կամ ում ինչպես անվանեց ուղղակի ուշադրություն չէինք դարձնի,- շեշտեում է  Իսկանդարյանը:

Ըստ  Կովկասի ինստիտուտի տնօրենի՝ Հայասատնում ընդունված է, որ որ նախորդ նախագահները մեղադրեն ներկայիս ղեկավարությանը` շեշտելով, որ իրենց կառավարման տարիներին ավելի լավ էր հասարակության և երկրի վիճակը, իսկ իշխող ղեկավարությունն էլ իր հերթին երկրի նման վիճակի ողջ մեղքը բարդի նախորդ վարչախմբի վրա: Դա անում  է  և Լևոն Տեր-Պետրոսյանը,և  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մեկ այլ  քաղաքագետ՝ Կովկաս Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն  էլ ի տարբերություն Ալեքսանդր Իսկանադարյանի` Ռոբերտը Քոչարյաի հարցազրուցի հետագա զարգացումների համար երեք սցենար  է առաջ բերում։

«Այս հեռակա բանավեճն արդյոք տնտեսական խնդիրների հետ կապված ռեակցիա՞ էր ՀՀ երկրորդ նախագահի կողմից, թե՞ Քոչարյանը պարզապես դրանով հիշեցնում է, որ ինքը չի մնում որպես ՀՀ երիտասարդ թոշակառու, այլ պահպանում է մնալ այն քաղաքական գործիչը, որը ստվերում է, բայց միշտ կարող է վերադառնալ։ Թե սա այն զարգացումների նախապատրաստման սկիզբն է, որոնք կարող են տեղի ունենալ 2016-17 թթ.-ի նոր ընտրական ցիկլի սկզբում»,- ասում է նա։

Քաղաքագետներն անդրադարձան նաև ընդդիմության կարգավիճակին: Նրանք համակարծիք էին ,որ Հայաստանում ոչ թե պետք է միավորել  ընդդիմադիր ուժերին այս կամ այն հարցի շուրջ, այլ պետք է ստեղծել քաղաքական ընդդիմություն:  Իսկանդարյանի խոսքով`այն, ինչը մենք այսօր ունենք, «դրանք ընդդիմադիր ուժեր չեն, այլ պարզապես իրենց անվանումն է այդպիսին»:

Նրա տեղակալ Սերգեյ  Մինասյանն էլ խորհրդարանական 4 ուժերի միասնությունը կասկածելի է համարում։«Տարակուսանքով եմ վերաբերվում, թե իրավիճակ կփոխվի կարժ ժամանակում, երբ գաղափարախոսական լուրջ տարաձայնություններ ունեցող քաղաքական ուժերը փորձեն միանալ եւ լուրջ պայքար սկսել այն դեպքում, երբ սահմանադրական լծակներ չունենք մինչեւ 2016 թվականը»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button