Քաղաքական

Թևան Պողոսյանը մանդատից հրաժարվելու դիմումը հե՞տ կվերցնի

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Քաղաքական հնարավոր զարգացումները այսօր փորձել են կանխատեսել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Հասկանալի է, որ անդրադարձել են նաեւ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: «Հասկանալի է, որ փորձում են ազատել վարչապետի աթոռը, բայց ո՞ւմ համար»,- կոնկրետ անուններ Ստեփան Սաֆարյանն այդպես էլ չհնչեցրեց, իսկ Պարույր Հայրիկյանը գերադասեց խոսել, ըստ իրեն, ավելի կարեւոր հարցերից:

«2014-ը վճռորոշ է Հայաստանի համար մի քանի առումներով: Առաջինը եւ կարեւորագույնը՝ քաղաքական գործիչները համարում են Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: Եթե «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը խնդրին ավելի հանգիստ է վերաբերվում, ապա Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր գնահատականներում ավելի կոշտ է:

Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ ՄՄ անդամակցության որոշման համար անհրաժեշտ էր կազմակերպել հանրաքվե եւ, համենայն դեպս, իրականացնել քննարկումներ: Ամեն դեպքում՝ պայքարը Մաքսային միությանն անդամակցելու դեմ աիմականները շարունակելու են պարբերաբար կազմակերպվող հավաքներով եւ երթերով, որոնցից մեկն էլ նախատեսվում է անցկացնել հունվարի 24-ին:

Ստեփան Սաֆարյանը «Ժառանգության» խնդիրներին անդրադառնալով կտրականապես հերքեց, թե հունվարին տեղի ունեցած հավաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել հրաժարվել կուսակցության ղակավար պաշտոնից, այն փոխանցել Արմեն Մարտիրոսյանին եւ ընդհանրապես մտադիր է վաճառել իր հիմնած Ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ու հրաժարվել քաղաքական գործունեությունից:

Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության վիճակը ավելի խճճված է, ընդունում է Ստեփան Սաֆարյանը: «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով խորհրդարան անցած «Ժառանգությունն» իր պատգամավորների հրաժարականներից հետո արդեն հասել է այն փուլի, որ կարող է իր իսկ խմբակցությունում փոքրամասնություն կազմել: Եթե խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ չվերցնի, ապա ընտրական ցուցակով խորհրդարան կանցնի Մասիս Այվազյանը «Ազատ դեմոկրատներից>: Այս համագործակցությունը, ըստ Ստեփան Սաֆարյանի, կուսակցության ամենամեծ սխալն էր:

Ի վերջո՝ քաղաքական եւ բարոյական խնդիր է, Ստեփան Սաֆարյանը համարում այն, թե Թեւան Պողոսյանի հրաժարականի դեպքում Մասիս Այվազյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, թե՞ ոչ: Եթե «Ազատ դեմոկրատները» առաջնորդվեն բարոյականությամբ, ապա մեծամասնություն խմբակցությունում չեն կազմի, եւ` ցուցակով հաջորդը, խորհրդարան կանցնի «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը:

Նա խոստովանում է, որ սկզբունքորեն այդպիսի ամբիցիաներ չունի, առավել եւս, հավատում է, որ կարողացել են համոզել Թեւան Պողոսյանին՝ հետ վերցնել հրաժարականի դիմումը եւ մնալ խորհրդարանում:  

Ցուցադրել ավելի
Back to top button