Հասարակություն

Զինվորի կյանքին վտանգ չի սպառնում

Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող,  Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է news.am- ը՝ վկայակոչելով հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանին։

Նրա գնահատմամբ՝ զինծառայողի առողջական վիճակը կայուն ծանր է, Մհեր Խլղաթյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հոսպիտալի պետը տեղեկացրել է նաեւ, որ զինծառայողի մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հայտնվելէ  հիվանդանոցում։ Ինչ վերաբերում է  վնասվածքներին, ապա այս պահին դրանք չեն առաջնահերթ, այլ՝ թոքաբորբի բուժումը։ 

Հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button