ԿարևորՄիջազգայինՔաղաքական

Արամ Ա կաթողիկոսը կմասնակցի «Ժնեւ 2»- ին

Հունվարի 22- ին Սիրիայի հարցով «Ժնեւ 2» խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա- ն եւ Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ Սարգսյանը, որտեղ մի շարք հանդիպումներ են անցկացնում Սիրիայում քրիստոնյաների խնդիրների վերաբերյալ, հայտնում է blagovest-info- ն։

Արամ Ա կաթողիկոսը մտադիր է ժնեւյան համաժողովում խոսել Սիրիայի քրիստոնեական բնակչության ոչնչացման կանխամտածված հատուկ գործողությունների, սպանությունների, հայկական ընտանիքների բռնի մահմեդականացման մասին։ Արամ Ա- ն արդեն ընդհանուր դիրքորոշում ձեւավորելու նպատակով խորհրդակցություններ անցկացրել է Անտիոքի ուղղափառ եկեղեցու պատրիարք Հովհաննես X- ի  Մարոնիթների կարդինալ պատրիարք Բաշար Բուդրոս ար Ռայիի, սիրիական Անտիոքի պատրիարք Մար Իգնատիոս  I- ի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button