Միջազգային

Ադրբեջանի կառավարության շենքում արգելված են սմարթֆոններն ու բջջայինները

Ադրբեջանի կառավարության շենքում արգելել են սմարթֆոնների օգտագործումը, հաղորդում է 1news.az-ը: Նախարարների կաբինետի մամուլի ծառայության ղեկավար Ակիֆ Ալին տեղակացրել է, որ արգելքը գործում է արդեն երեք ամիս:

«Այդպիսի միջոցառումներն արդարացված են, քանի որ անվտանգությանն են ծառայում»,- ասել է նա: Ադրբեջանի խորհրդարանում արգելված են նաև բջջայինները, որոնք «ինտերնետ-բրաուզերներ և տեսախցիկներ ունեն»: Այդ միջոցառումներն ուղղված են պետական գաղտնիքի և պետական շահերի պահպանմանը, ասում են պաշտոնյաները։

Ցուցադրել ավելի
Back to top button