Միջազգային

Այսօր տեղի կունենա Արիել Շարոնի հուղարկավորությունը

Այսօր տեղի կունենա  Իսրայելի 11-րդ վարչապետ Արիել Շարոնի հուղարկավորությունը: Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում նախկին վարչապետի հրաժեշտի արարողության ժամանակ հանդես կգան երկրի նախագահ Շիմոն Պերեսը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Արտասահմանյան հյուրերի թվում կլինեն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Այնուհետև Երուսաղեմից թաղման թափորը կուղևորվի  դեպի Նեգեվ անապատ, որտեղ «Շիքիմ» ընտանեկան ֆերմայում Շարոնին կթաղեն կնոջ` Լիլիի կողքին, որը մահացել է 2000 թվականին:

Նախկին վարչապետին հողին կհանձնեն պետական զինվորական արարողակարգի, այլ ոչ թե կրոնական թաղման կարգի համաձայն: Շարոնը իսրայելական բանակի գեներալ էր եւ մասնակցել է այս երկրի ստեղծումից հետո վարած բոլոր պատերազմներին։

Back to top button