Մշակույթ

Ղարաբեկյանին կհուղարկավորեն Հայաստանում

Անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը ընտանիքի ցանկությամբ կհուղարկավորվի Հայաստանում, հայտնում է «Փաստինֆոն»։

Այս պահին հարազատները ԱՄՆ-ում զբաղվում են արվեստագետի աճյունի տեղափոխման հարցերով:      Ըստ ամենայնի՝ դիրիժորի  մահվան կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ 58-ամյա Արամ Ղարաբեկյանը  երկու օր առաջ հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում, ուր նախօրեին մեկնել էր Հայաստանից:

Ցուցադրել ավելի
Back to top button