Հասարակություն

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ղարաբեղյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին: Աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում ուսանած Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների՝ զարգացնելով նաև հայրենի երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արամ Ղարաբեկյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Ցուցադրել ավելի
Back to top button