Միջազգային

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունները կգործեն հունվարի 20- ից

Իրանի և «վեցյակի» երկրների համատեղ մշակած ծրագիրը կսկսի իրագործվել հունվարի 20-ից, տեղեկացրել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է ընդունված որոշումը: «Ունենք կոնկրետ առաջընթաց: Ես ողջունում եմ կատարված քայլը: Այժմ կկենտրոնանանք ընդհանուր որոշման վրա, որը հնարավորություն կտա հանել բոլեր անհանգստությունները կապված Իրանի միջուկային ծրագրի հետ», — հայտարարել է Օբաման:

Նշենք, որ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արակչին և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղական Հելգա Շմիդն անցած ուրբաթ համաձայնության էին եկել Ժնևում 2013 թվականի  նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածությունների առանցքային հարցերի շուրջ: Համաձայն այդ փաստաթղթի՝ Թեհրանը պարտավորվել է ուրանը 5 տոկոսից ավելի չհարստացնել և էականորեն կրճատել իր միջուկային ծրագրերը՝ թույլ տալով ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին ստուգումներ իրականացնել երկրի միջուկային օբյեկտներում: Արևմուտքն իր հերթին համաձայնել է մասնակիորեն թուլացնել Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատաժամիջոցները:

Ցուցադրել ավելի
Back to top button